Մինչ պաշտոնյանները քննարկում են օրենքով արգելել չորացած բուսականության այրումը, մայրաքաղաքում ամեն օր հրդեհի մի նոր օջախ է հայտնվում

Դեռ այս տարվա մայիսի 12-ին կառավարությունը քննարկվեց ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Այն ընդհանուր առմամբ ընդունելի համարվեց, քանի որ չորացած բուսականության այրումը վնաս է պատճառում ինչպես մթնոլորտային օդին, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհին: Գործադիրը եկավ այն եզրակացության, որ օրենքներով արգելող, պատասխանատվություն սահմանող նորմերի ամրագրումն իրավական միջոց կհանդիսանա այդ արատավոր սովորույթը վերացնելու ուղղությամբ։ Մինչ պաշտոնյանները քննարկումների մեջ են, Երեւանում ամեն օր մի նոր կանաչ եւ խոտածածկ տարածք է այրվում: Հերթական դեպքն արձանագրեցինք հունիսի 25-ին` «Belago» ռեստորանային համալիրի հարեւանությամբ:

Comments
Leave a Comment