Հունիսի 5-ը Վանաձորում

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: Այս օրը հռչակվեց 1972թ-ի դեկտեմբերի 16-ին (ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջան (Որոշում № A/RES/2994 (XXVII)):

Այս Համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները: Գլխավոր Հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ: Ինչպես նաև Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP): Հենց UNEP -ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

Comments
Leave a Comment