Սևան-Սոտք

Սոտք գյուղում անցկացված հանրային քննարկման մասնակիցները պահանջում են ապամոնտաժել Սոտքում հանքանյութը մանրացնող սարքը եւ պատժել «GeoProMining Gold» ընկերությանը Սեւանա լճի ջրահավաք ավազանում անօրինական շինարարության համար:

Սոտք գյուղի վարչական տարածքում մանրացնող-տեսակավորող սարքի տեղադրման վերաբերյալ քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 19-ին` Սոտք գյուղում:

Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը հայտնեց, որ ընկերության հետ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել: «Ես դիմել եմ ընկերությանը, եւ մենք դեռ բանակցությունների մեջ ենք: Իսկ շինարարությունն արդեն սկսվել է»,- ասաց նա:

Մասնակիցները եկան եզրակացության, որ  «Geopromining Gold»-ը կառուցում է իսկական հարստացման ֆաբրիկա մանրացնող սարքի անվան տակ, ինչը խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է վերամշակման գործունեություն Սեւանի ջրահավաք ավազանում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. աշնանը քաղաքական կամք դրսեւորեց եւ հանդես եկավ «Geopromining Gold» ընկերության` արտադրությունը Սոտք տեղափոխելու նախագծի դեմ: Այդ մասին հրապարակավ հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

 

Leave a Comment